Ռոնալդուն 8 մլն եվրոյով գերհզոր մեքենա է գնել📸
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ավտոպարկը հարստացրել է հերթական մեքենայով։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ռոնալդուն 8 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Bugatti Centodieci» մակնիշի ավտոմեքենա, սակայն, մեքենայի ղեկին 36-ամյա ֆուտբոլիստը կարող է նստել միայն 2021 թվականի վերջին, քանի որ դրա արտադրությունը սկսվել է շաբաթներ առաջ։
«Bugatti Centodieci»-ն ունենալու է 16 մխոցով շարժիչ, իսկ 100 կմ/ժ արագություն զարգացնելու է 2,4 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը լիելու է 380 կմ/ժ։
Վերջում հավելենք, որ տվյալ մեքենայից աշխարհում արտադրվելու է ընդամենը 10 հատ, որոնցից մեկը, ինչպես հասկացաք, պատկանելու է հենց Կրիշտիանու Ռոնալդուին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական