Marca. «Մեսսին դատական հայց կներկայացնի «Բարսելոնայի» երեք ներկայացուցիչների նկատմամբ»

Marca. «Մեսսին դատական հայց կներկայացնի «Բարսելոնայի» երեք ներկայացուցիչների նկատմամբ»

01/02/2021 - 17:13

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նույնպես անդրադարձել է կատալոնական ակումբի և թիմի առաջատար Լոե Մեսսիի միջև կնքված պայմանագրի մանրամասների արտահոսքին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ արգենտինացի ֆուտբոլիստը պատրաստվում է մեղավորներին բացահայտել դատարանի միջոցով։

«Շատ լուրջ հարց է։ Բացահայտ ապօրինություն է հրապարակել պրոֆեսիոնալ պայմանագրի մանրամասները։

Ելույթ ունենալ հեռուստատեսությամբ և մեղադրանքներ տեղալ հեշտ է, սակայն մենք չենք կատակում, քանզի դործը կհասնի դատարան։

Ի դեպ, Մեսսին արժանի է այդ աշխատավարձին՝ թե’ պրոֆեսիոնալ, թե’ առևտրային հարաբերություններում։

Եթե չլիներ կորոնավիրուսային համաճարակը, ապա «Բարսայի» համար խնդիր չէր լինի վճարել նրան այդպիսի աշխատավարձ»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մեսսին պատրաստվում է դատական հայց ներկայացնել երեք անձանց նկատմամբ, ովքեր ունեցել են պայմանագրի մանրամասներին ծանոթանալում իրավունք։

Սրանից հետևում է, որ այդ մարդիկ են «Բարսելոնայի» նախկին նախագահ Բարտոմեուն, գործադիր տնօրեն Օսկար Գրաուն և ակումբի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կառլես Տուսկետսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023