Էտո’Օ. Գվարդիոլային ասացի, որ ես եմ Բարսելոնային հաղթանակներ պարգևում, ոչ թե Մեսսին
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն պատմել է կատալոնական ակումբի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարության ժամանակ իր աշխատանքի մասին:
«Գվարդիոլան ամբողջ կյանքն անցկացրել է «Բարսելոնայում», բայց այն ժամանակ, երբ ես ակումբում էի, նա չէր հասկանում թիմին, չէր ապրում կոլեկտիվի կյանքով:
Ես ասացի Գվարդիոլային. «Դու պետք է ներողություն խնդրես, քանի որ ես եմ «Բարսելոնային» հաղթանակներ պարգևում, ոչ թե Մեսսին»:
Այդ պահին իրավիճակն հենց այդպիսին էր: Մեսսիի ժամանակն ավելի ուշ պետք է գար: Հարցրեք Չավիին, Ինյեստային և մնացած բոլորին. դա իմ դարաշրջանն էր»,- ասել է Էտո’Օ-ն beIN SPORTS-ի եթերում:
# Բարսելոնա, Լիոնել-Մեսսի