Ընդհատվեց Լիվերի՝ «Էնֆիլդում» անպարտելի հանդիպումների անհավանական շարքն
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Բյորնլիից»։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 2017 թվականի ապրիլից ի վեր մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կրել է առաջին պարտությունը։
Այդ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը 68 հանդիպում անընդմեջ չէր պարտվում ներքին առաջնությունում՝ տանելով 55 հաղթանակ։ Եվս 13 խաղ էլ ավարտվել էր ոչ-ոքի։
Վերջին անգամ ԱՊԼ-ի շրջանակում «կարմիրները» սեփական հարկի տակ պարտվել էին 2016/17 մրցաշրջանի 34-րդ տուրում, երբ 2017 թվականի ապրիլի 23-ին 1։2 հաշվով զիջեցին «Քրիստալ Փելասին»։
Այսպիսով, «Չելսիի» անգերազանցելի թվացող ռեկորդը մնաց կանգուն։ «Ազնվականները» ԱՊԼ-ում 2004 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի հոկտեմբեր «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում անցկացրել են 86 անպարտելի հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, ԱՊԼ ռեկորդ, Բյորնլի, Լիվերպուլ, Չելսի, Քրիստալ-Փելաս