Դեմբելե․ «Սիմեոնեն աշխարհի լավագույն մարզիչն է»
«Ատլետիկոյի» նորեկ Մուսա Դեմբելեն իր կարծիքն է արտահայտել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյի մասին․
«Նա աշխարհի լավագույն մարզիչն է, կամ լավագույններից մեկը։ Ինձ համար հիանալի է հայտնվել այստեղ և խաղալ նրա ենթակայությամբ։ Հուսով եմ` միասին մեծ բարձունքների կհասնենք։ Սիմեոնեն հիանալի մասնագետ է․ նրա մասին միայն լավը կարող եմ ասել․ այդ ամենը նա ապացուցում է ամեն տարի։
Հուսով եմ՝ խաղընկերներս կօգնեն ինձ արագ հարմարվել նոր ակումբում։ Ես կարող էի զրուցել Տոմա Լեմարի հետ ակումբի և խաղընկերների մասին, սակայն չցանկացա դա անել մինչ պայմանագրի ստորագրումը։ Կարծում եմ՝ մենք հինալի հարաբերություններ կձևավորենք»,- Դեմբելեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Մուսան վերջերս է «Լիոնից» վարձավճարով համալրել «Ատլետիկոյի» շարքերը, ինչի դիմաց ֆրանսիական ակումբը կստանա 1․5 մլն եվրո։ Համաձայն պայմանագրի՝ վարձակալության ավարտից հետո մադրիդցիները կարող են գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 33․5 մլն եվրոյով։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Լիոնը» կստանա բոնուս ընդհանուր գումարի 10%-ի չափով։
24-ամյա ֆրանսիացին «Լիոնի» կազմում Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
# Ատլետիկո Մադրիդ, Լա լիգա, Լիգա-1, Լիոն, Մուսա Դեմբելե, Տոմա Լեմար