ԱՊԼ-ի շրջանակում հերթական հանդիպումն է հետաձգվել
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ընթանում է 16-րդ տուրը։
Դեկտեմբերի 30-ին պետք է կայանար «Տոտենհեմ» – «Ֆուլհեմ» հանդիպումը, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն հետաձգվել է։
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, հանդիպումը չեղարկվել է «Ֆուլհեմի» ֆուտբոլիստների շրջանակում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով։
Հավելենք, որ 16-րդ տուրից նույն պատճառով հետաձգվել է նաև «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» խաղը, իսկ վերջերս՝ «Նյուքասլ» – «Աստոն Վիլլա» հանդիպումը։
# ԱՊԼ, կորոնավիրուս, Տոտենհեմ, Ֆուլհեմ