Տոտտին ցանկանում է Ռոմայի տեխնիկական տնօրենը դառնալ
«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին կարող է պաշտոն ստանձնել ակումբում:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, Տոտտին ցանկանում է աշխատել որպես «Ռոմայի» տեխնիկական տնօրեն: Նա արդեն մասնակցել է մի շարք բանակցությունների, այդ թվում թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հետ:
Այդ պաշտոնը ակումբի նախագահ Ջեյմս Պալոտան կարող է առաջարկել նույն Ռանիերիին, բայց նա ամենայն հավանականությամբ կհրաժարվի:
Տոտտիին ևս մեկ մրցակից է Ֆրանկո Բալդինին՝ Պալոտայի խորհրդականը:
Տոտտին նակինում աշխատել է որպես սպորտային տնօրեն, Ռամոն Ռոդրիգեսի՝ Մոնչիի օգնական, ով վերջերս հեռացավ ակումբից:
Շեշտվում է, որ Տոտտիի նշանակման դեպքում հնարավոր նրա կողքին տեսնել «Ռոմայի» ավագ Դանիելե դե Ռոսիին: 35-ամյա իտալացին այս ամռանը կարող է ավարտել կարիերան:
Դե Ռոսին մոտ հարաբերությունների մեջ է Տոտտիի հետ, բայց դեռ չի կողմնորոշվել ապագան ինչպես է դասավորելու:
# Ռոմա, Ֆրանչեսկո-Տոտտի