Բեյլը վնասվածք է ստացել․ նա չի օգնի թիմին մի քանի շաբաթ
Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մկանայի վնասվածք է ստացել և թիմին չի կարող օգնել մի քանի շաբաթ։ Այս մասին լրատվամիջոցներին հաղորդեց անձամբ գլխավոր մարզիչ Ժեզի Մոուրինիոն։
«Գարեթը «Ֆուլհեմի» դեմ խաղին պատրաստ չի լինի։ Չէի ասի, թե վնասվածքը լուրջ է, բայց կասեմ, որ նա շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով»,- ասել է պորտուգալացին։
Բեյլը վնասվածք էր ստացել Լիգայի գավաթի «Սթոք Սիթիի» (3։1) դեմ խաղում։։
# ԱՊԼ, Գարեթ-Բեյլ, Ժոզե Մոուրինիո, Սթոք Սիթի, Տոտենհեմ, Ֆուլհեմ