«Երկու չեմպիոն, երկու ֆենոմեն»,- Էրլինգ Հալանդը խոսել է իր ֆուտբոլային կուռքերի մասին

«Երկու չեմպիոն, երկու ֆենոմեն»,- Էրլինգ Հալանդը խոսել է իր ֆուտբոլային կուռքերի մասին

16/12/2020 - 15:26

Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հալանդը խոսել է իր ֆուտբոլային կուռքերի մասին․

«Զլատան Իբրահիմովիչ և Կրիշտիանու Ռոնալդու․․․ Երկու չեմպիոն, երկու ֆենոմեն։ Նրանք շատ ֆուտբոլիստների կուռք են, այդ թվում և իմ։ Չնայած ֆուտբոլային պատկառելի տարիքի՝ նրանք շարունակում են բարձրակարգ ֆուտբոլ խաղալ»,- Հալանդի խոսքերը մեջ է բերում Football Italia-ն՝ հղում անելով Tuttosport- ին։

Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ Հալանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին ավստրիական «ՌԲ Զալցբուրգ» ակումբից՝ 20 միլիոն եվրոյի դիմաց։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 8 հանդիպման՝ խփելով 10 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ Իսկ Չեմպիոնների լիգայում՝ 6 գոլ 4 խաղում։

Հալանդն ընդամենը 20 տարեկան է և վերջերս նվաճեց «Golden boy» մրցանակը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023