Լացիոն դրամատիկ պայքարում փրկվեց Յուվեի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Լացիոն» ընդունել էր «Յուվենտուսին»։
Խաղը հիմնականում ընթանում էր թուրինյան ակումբի վերահսկողությամբ և գրեթե ողջ հանդիպման ընթացքում Անդրեա Պիռլոյի սաները Կրիշտիանու Ռոնալդուի 15-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ հաղթում էին։
Հանդիպման վերջնամասում «Լացիոյի» ֆուտբոլիստները մեծացրին ճնշումը և 90+5-րդ րոպեին հաջողվեց փրկել հանդիպումը։ Խոակին Կոռեան հարձակման ձախ եզրով ֆանտաստիկ անցում ձեռնարկեց և գնդակը փոխանցեց Ֆելիպե Կայսեդոյին, ով էլ կարևոր միավոր փրկեց «արծիվների» համար։
Այս ոչ-ոքիից հետո «Յուվեն» վաստակեց 13 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Լացիոն» 11 միավորով 9-րդն է։
# Ա-սերիա, Լացիո, Խոակին Կոռեա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ֆելիպե Կայսեդո