Կարապետյանը դրել է Տամբովի հաղթանակի սկիզբը🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Տամբովը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը, հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Ռոտորի» դարպասը։
«Տամբովի» կազմում հանդիպման 46-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Ալեքսանդր Կարապետյանը, ով 58-րդ րոպեին էլ դրել է իր թիմի հաղթանակի սկիզբը՝ դառնալով գոլի հեղինակ, սակայն, ընդամենը 10 րոպե անց՝ 68-րդ րոպեին, հայազգի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել խաղը։
32-ամյա հարձակվողը ՌՊԼ-ի շրջանակում խփեց արդեն 3-րդ գոլը։
Հավելենք, որ «Տամբովի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Վարազդատ Հարոյանը, ով 26-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։
«Տամբովն» այս հաղթանակից հետո մի փոքր բարելավեց իր դիրքերը և վաստակած 11 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական, իսկ «Ռոտորը» 3 միավորով զաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը։
# Ալեքսանդր-Կարապետյան, Ռոտոր, ՌՊԼ, Վարազդատ Հարոյան, Տամբով