Մեսսին ու Սուարեսը կրկնել են Ռոնալդոյի ռեկորդը
Հոկտեմբերի 9-ին՝ վաղ առավոտյան, մեկնարկել է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ԿՈՆՄԵԲՈԼ-ի՝ Լատինական Ամերիկայի որակավորման փուլը, որի շրջանակում Արգետնտինան 1։0 հաղթել է Էկվադորի ընտրանուն, իսկ Ուրուգվայը 2։1 հաշվով՝ Չիլիին։
Արգենտինայի հավաքականին հաղթանակ է պարգևել Լեո Մեսսին, իսկ ուրուգվայցիների հաղթանակի սկիզբը դրել է Լուիս Սուարեսը․ երկու ֆուտբոլիստներն էլ աչքի են ընկել 11 մետրանոց նշակետից։
Ինչպես տեղեկացնում է OptaJavier-ը, այդ գոլերը Լատին երկու ֆուտբոլիստների համար պաշտոնական խաղերում դարձել է 39-րդը՝ կրնկելով բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի ռեկորդը։ Այժմ այդ երեք ֆուտբոլիստները Լատինական Ամերիկայի հավաքականների շրջանակում ունեն լավագույն ցուցանիշը։
# Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, ԿՈՆՄԵԲՈԼ, Ուրուգվայի հավաքական, Ռոնալդո