Լաուտարոն մնում է Ինտերում
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Բետո Յակեն մեկնաբանել է իր հաճախորդի ապագայի հետ կապված անորոշ հարցերը․
«Ես հանդիպում եմ ունեցել «Ինտերի» ղեկավարության հետ և մենք որևէ քննարկում չենք ունեցել Լաուտարոյի «Ռեալ» կամ «Բարսա» տեղափոխության հետ կապված։
Լաուտարոն միանշանակ մնալու է «Ինտերում»։ «Ռեալի» հետ երբեք բանակցություններ չենք վարել»,- Յակեի խոսքերը մեջբերում է AS-ը։
Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներ տեղեկություններ տարածեցին, որ «Ռեալը» Լաուտարո Մարտինեսի տարնսֆերի հարցում «Ինտերի» հետ համաձայնության է հասել։ Ըստ տեղեկությունների՝ միլանյան ակումբն այդ բանակցությունները գաղտնի է պահել «Բարսելոնայից», որպեսզի կատալոնական ակումբը չարգելափակի Արթուրո Վիդալի տեղեփոխությունը «Ինտեր»։ Հայտնի նաև, որ ինքը՝ արգենտինացի հարձակվողը, ցանկանում է տեղափոխվել հենց Կատալոնիայի մայրաքաղաք, սակայն երկու ակումբներն այդպես էլ համաձայնության չհասան։
Իսկ ահա ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտերի» տնօրենների խորհուրդը 23-ամյա հարձակվողի գործակալի հետ նոր հանդիպում կունենա տրանսֆերային պատուհանի ավարտից հետո, իսկ կողմերը կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը, որն ավարտվում է 2023 թվականին։ Նա միանշանակ մնալու է «Ինտերում», իսկ «Ռեալի» հետ, իրոք, որևէ կապ չի հաստատվել։
# Բարսելոնա, Բետո Յակե, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ