Անրին ճանաչվել է ԱՊԼ-ի պատմության լավագույն լեգիոներ
Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին BBC-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է ԱՊԼ-ի պատմության լավագույն լեգիոներ:
Նա զբաղեցրել է 1-ին հորիզոնականը 45% ձայներով:
2-րդ հորիզոնականը զբաղեցրել է ՄՅՈւ-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ հավաքելով ձայների 14%-ը :
3-րդ հորիզոնականում հայտնվել է դարձյալ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնան, ով հավաքել է ձայների 12%-ը:
Հիշեցնենք, որ Անրին «Արսենալի» կազմում հանդես է եկել 1999-ից 2007 թվականներին և 2012 թվականին: Ֆրանսիացին 258 խաղում դարձել է 175 գոլի հեղինակ և 2 անգամ նվաճել է ԱՊԼ-ի չեմպիոնի տիտղոսը:
# ԱՊԼ, Արսենալ