Խավին ցանկանում է, որպեսզի Սիթիի կիսապաշտպանը տեղափոխվի Ալ-Սաադ
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Խավին փորձում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվային համոզել, որպեսզի համալրի Քաթարը ներկայացող ակումբի շարքերը։
Դավիդ Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»՝ որպես ազատ գործակալ։ Նշվում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև նրա նախկին ակումբ «Վալենսիան», որը պատրաստ է 34-ամյա կիսապաշտպանին երեք տարվա պայմանագիր առաջարկել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ալ-Սաադ» է տեղափոխվել «Վիլյառեալի» արդեն նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան, ով Խավիի հետ հանդես է եկել Իսպանիայի հավաքականի կազմում։
# Ալ-Սաադ, Դավիդ Սիլվա, Իսպանիայի հավաքական, Խավի, Մանչեսթեր-Սիթի, Սանտի-Կասորլա, Վալենսիա, Վիլյառեալ, տրանսֆերներ