Անգլիական ակումբը առաջարկ է պատրաստում Ռոմայի երիտասարդ աստղի համար
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոին շատ է ցանկանում 21-ամյա իտալացի կիսապաշտպանին բերել իր թիմին, իսկ «շնաձկների» ղեկավարները պատրաստ են խաղացողի համար վճարել 50 մլն եվրո, սակայն հռոմեական ակումբը խաղացողի վաճառքից մտադիր է վաստակել 60-70 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ, «Տոտենհեմից» բացի խաղացողին հետևում է նաև «Յուվենտուսը»։ Նշվում է նաև, որ երբ «Ինտերը» Ձանյոլոյին ընգրկում էր Ռաջա Նայնգոլանի գործարքում, հաջողվել է խաղացողի պայմանագրում կետ մտցնել, ըստ որի, խաղացողի հաջորդ վաճառքից ստացված գումարի 15%-ը բաժին է հասնելու հենց միլանյան ակումբին։
Ընթացիկ մրցաշրջնաում Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ձանիոլոն մրցաշրջանի մի մասը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով բաց թողեց։ Խաղացողը վնասվածքը ստացել էր սույն թվականի հունվարի 13-ին՝ «Յուվենտուսի» դեմ կայացած խաղում, ինչից հետո խաղադաշտ վերադարձավ միայն հուլիսի 5-ին։
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Ինտեր, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Նիկոլո-Ձանիոլո, Ռոմա, Տոտենհեմ