Օկամպոսը վնասվածք ստացած դարպասահի փոխարեն կանգնեց դարպասին՝  հերոսաբար փրկելով իր թիմին 100-րդ րոպեին?

Օկամպոսը վնասվածք ստացած դարպասահի փոխարեն կանգնեց դարպասին՝ հերոսաբար փրկելով իր թիմին 100-րդ րոպեին?

07/07/2020 - 11:10

Երեկ՝ հուլիսի 6-ին՝ ուշ երեկոյան, Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» ֆանտաստիկ դրամատիկ պայքարում առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։

Խաղի իսկական հերոս դարձավ անդալուսական ակումբի արգենտինացի հարձակվող Լուկաս Օկամպոսը, ով նախ 56-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, իսկ հանդիպման 96-րդ րոպեից ստիպված եղավ՝ փոխարինել դարպասապահ Տոմաշ Վացլիկին։

Չեխ դարպասապահը խաղի ամենավերջում վնասվածք ստացավ, իսկ «Սևիլիայի» մարզիչ Խուլիեն Լոպետեգին այլևս փոփոխության հանարվորություն չուներ, այդ պատճառով գերպատասպանատու պահին Լուկաս Օկամպոսը համարձակություն ունեցավ կանգնել իր թիմի դարպասապահին, ինչ էլ ապահովեց անհավանան խաղավարտ, քանի որ 100-րդ րոպեին «Էյբարի» ֆուտբոլիստները անկյունային հարվածի իարվունք էին ստացել։ Մրցակցի տուգանային հրապարակում էր հայտնվել նաև բասկյան ակումբի դարպասապահ Մարկո Դիմիտրևիչը։ Իրացված անկյունայինից հետո հարվածային դիրքում հայնտվեց հենց «Էյբարի» դարպասապահը, սական սերբ դարպասապահի հարվածից հետո արգենտինացի հարձակվողը հերոսաբար փրկեց իր թիմին, իսկ վրա հասած հարձակվողներից մեկի հարվածն էլ դատարկ դարպասից հեռացրեց Խեսուս Նավասը։


«Սևիլիան» հաղթեց 1։0 հաշվով, վաստակեց 60 միավոր, զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ գործնականում լուծելով Չեմպիոնների լիգայի ուղեգրի հարցը։ Անդալուսական ակումբը առաջնության ավարտից 4 տուր առաջ 6 միավորով գերազանցում է 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վիլյառեալին», իսկ «Էյբարը» 35 միավորով 17-րդն է՝ պայքարելով տեղը Լա լիգայում պահպանելու համար։

Նշենք, որ Լուկաս Օկամպոսն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի շրջանակում խփել է արդեն 13 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում 5-րդ հորիզոնականում է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023