Բարսելոնայի ապագա ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը?
Հունիսի 25-ին Պորտուգալիայի Պրեմիերա լիգայի 28-րդ տուրի շրջանակում եվրագավաթների ուղեգրի համար պայքարող «Բրագան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով դժվար հաղթանակ է տարել «Գիմարայնշի» նկատմամբ։
Հանդիպման 42-րդ րոպեին տանտերերի կազմում բավականին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 20-ամյա պորտուգալացի հարձակվող Տրինկաոն, ով ձախ ոտքի տպավորիչ հարվածով հաշիվը դարձրեց 2։2։
Նշենք, որ նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» 31 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել Տրինկայոի տրանսֆերային իրավունքները, ով կատալանոկանա կումբին միանալու է հուլիսի 1-ից։
Ընթացիկ մրցաշրջանում տաղանդավոր հարձակվողը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Բրագա, Գիմարայնշ, տրանսֆերներ, Ֆրանսիսկո Տրինկաո