ՈւԵՖԱ-ն Բավարիային 3 կետերով մեղադրանք է ներկայացրել
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպումից հետո 3 կետերով մեղադրանք է ներկայացվել «Բավարիային»:
Առաջինը երկրպագուները խաղի ժամանակ ցուցադրել են մի պաստառ, որտեղ գրված է եղել. «ժամանակակից ֆուտբոլը սպանում է էմոցիաները», եղել է պաստառ նաև, որի վրա VAR բառի կողքին հայհոյանք է գրված եղել:
Երկրորդն այն է, որ երկրպագուները փակել են ստադիոնի աստիճանավանդակները:
Իսկ այս երկու կետին զուգահեռ «Բավարիային» մեղադրանք է առաջադրվել նաև համազգեստի կիրառման կանոնների խախտման համար: Մյունխենցիների կիսապաշտպան Լեոն Գորեցկան դաշտ է դուրս եկել ոչ թե Չեմպիոնների լիգայի, այլ Բունդեսլիգայի համար նախատեսված համազգեստով:
# Բավարիա, ՈւԵՖԱ