Կասիլիասը չի մասնակցի ԻՖՖ նախագահական ընտրություններին

Կասիլիասը չի մասնակցի ԻՖՖ նախագահական ընտրություններին

16/06/2020 - 14:14

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը Twitter-ի իր օգտահաշվում նշել է, որ չի մասնակցելու Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններին․

«Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ չեմ մասնակցելու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններին։

Հիմնական պատճառը, որն ինձ դրդել է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց կապված է սոցիալական, տնտեսական և համաճարակային վիճակի հետ։ Իսպանիայում վիճակը այդ ամենի հետ կապված բարդացել է, այդ պատճառով էլ ընտրությունները մղվել են երկրորդ պլան։

Դա չի նշանակում, որ այդ հարցը ես մեկնընմիշտ փակում եմ։ Ես ցանկանում եմ, որ ընտրություններն անցնեն անրդար և թափանցիկ պայմաններում, ինչը միայն իսպանական ֆուտբոլի օգտին կլինի, սակայն ներկա պահին ես չեմ կենտրոնացել դրա վրա։ Հուսով եմ՝ հաջորդ ընտրություններին ամեն ինչ կլինի հենց այդպես։

Ես կարող եմ իմ օգնությունն առաջարկել ֆուտբոլի ֆեդերացիային, Լա լիգային, Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիային և նրանց ղեկավարներին և պատրաստ եմ ի շահ իսպանական ֆուտբոլի՝ համագործակցել նրանց հետ»,- գրել է նախկին դարպասապահը։

Նշենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հերթական ընտրությունները նախատեսված են այս տարի և սպասվում էր, որ Կասիլիասը կլինի ներկային նախագահ Լուիս Ռուբիալեսի հիմնական մրցակիցը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023