Դրամա Պրահայում. Սևիլիային չփրկեց անգամ Մունիրի շքեղագույն գոլը (տեսանյութ)

Դրամա Պրահայում. Սևիլիային չփրկեց անգամ Մունիրի շքեղագույն գոլը (տեսանյութ)

15/03/2019 - 02:33

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Սևիլիան» հյուրընկալվել էր Պրահայի «Սլավիային»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով: Առաջին հանդիպումը նույնպես այդ հաշվով էր ավարտվել:

54-րդ րոպեին ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Մունիր Էլ Հադադին:


Լրացուցիչ ժամանակի մեկնարկից 9 րոպե անց Վասկեսը առաջ է մղել «Սևիլիային»: Րոպեներ անց տանտերերը հավասարեցրել են հաշիվը: Լրացուցից ժամանակի նախավերջին րոպեին Կյաերը խառնաշփոթ իրավիճակում ինքնագոլի հեղինակ է դարձել:

Ընդհանուր 6։5 հաշվով հաղթանակի շնորհիվ «Սլավիան» հաղթահարում է «Սևիլիայի» արգելքը:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023