Պաշտոնական․ Իտալիայի կառավարությունը հաստատել է․ Ա սերիան նույնպես վերադառնում է
Ինչպես տեղեկացնում են իտալական մի շարք աղբյուրներ, Իտալիայի կառավարությունը թույլատրել է վերսկսել առաջնությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 26-ին իտալական բոլոր ակումբները կողմ են քվեարկել առաջնությունը վերսկսելու հարցին։ Մնացել էր միայն, որ Իտալիայի կառավարությունը հաստատի այդ որոշումը։
Այսպիսով, իտալական Ա սերիան կվերսկսվի հունիսի 20-ին։
# Ա-սերիա