Պոկեր 13 րոպեում․ չորս գոլից երեքը տուգանային հարվածի իրացումից հետո?
Ֆարերյան Կղզիների առաջնության 3-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատարների շարքում ընթացող «ՀԲ Տորսհավնը» հյուրընկալվելիս 0։5 հաշվով ջախջախել է «ԱԲ Արգիրային»։
Խաղի հերոս է դարձել հյուրերի հարձակվող Ադրիան Յուստինուսենը, ով առաջին խաղակեսում ընդամենը 13 րոպե ընթացքում դարձել է պոկերի հեղինակ՝ չորս անգամ գրավելով մրցակից դարպասը։ Խաղացողը գոլերը խփել է դարձել 8-21-րդ րոպեների ընթացքում։ Ամենատպավորիչն այն է, որ այդ չորս գոլերից երեքը խաղացողը հեղինակել է տուգանային հարվածի իրացումից հետո։ Հատկանշական է, որ հինգերորդ գոլում Յուստինուսենը նույնպես իր դերակատարումն ունեցել է՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։
«ՀԲ Տորսհավնը» երեք խաղից հետո վաստակել է 9 միավոր և «ԲԶԲ Տորսհավնի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արբիրը» 1 միավորով 8-րդն է։ Նշենք, որ Ֆարերյան Կղզիների առաջնությանը մասնակցում է 10 թիմ։
# ԱԲ Արգիր, Ադրիան Յուստինուսեն, ՀԲ Տորսհավն, Ֆարերյան Կղզիների առաջնություն