Ֆելայինին 3 մլն եվրո է նվիրաբելեր սննկացման եզրին գտնվող հարազատ ակումբին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելայինին ֆինանսական աջակցություն կցուցաբերի հարազատ ակումբին՝ Լիեժի «Ստանդարդին»։
Ինչպես տեղեկացնում է DH պորտալը, 32-ամյա կիսապաշտպանը ակումբին կտրամադրի 3 մլն եվրո, որպեսզի լուծի ֆինանսական խնդիրները։ Վերջերս հայտնի էր դարձել, որ «Ստանդարդը» լուրջ ֆինանսական խնդիներ ունի և նույնիսկ չի կարողանում վճարել խաղացողների աշխատավարձերը, այդ իսկ պատճառով գոյացել է մեծ պարտք, ինչն էլ հանգեցրել է, որ ակումբը զրկվել է 2020/21 մրցաշրջանի անդորագրից՝ զրկվելով առաջնությանը մասնակցելու իրավունքից։ Նշվում է, որ ակումբն արդեն դիմել է Բելգիայի արբիտրաժային դատարան՝ բողոքարկելով այդ որոշումը։
«Սանտարդը» բավականին տիտղոսակիր ակումբ է։ Ակումբն 10 անգամ դարձել է Բելգիայի չեմպիոն, իսկ երկրի գավաթը նվաճել է 8 անգամ։ Մարուան Ֆելայինին ակումբի կազմում հանդես է եկել 2004-08 թթ․, ինչից հետո 21 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Էվերտոն»։ Բելգիացի ներկայիս ակումբը չինական «Շանդուն Տայշանն» է, որտեղ հանդես է գալիս 2019 թվականի փետրվարից։
# Բելգիայի առաջնություն, Բելգիայի հավաքական, Մարուան Ֆելայինի, Ստանդարդ