Ո՞ր երկրներն են 2019 թվականին ամենաշատը ֆուտբոլիստ «արտահանել»

Ո՞ր երկրներն են 2019 թվականին ամենաշատը ֆուտբոլիստ «արտահանել»

26/04/2020 - 12:23

Ինչպես տեղեկացնում է  CIES Football Observatory հետազոտական ընկերությունը, 2019 թվականին Բրազիլիան դարձել է ամենաշատ ֆուտբոլիստ «արտահանած» երկիրը։

1600 բրազիլացի ֆուտբոլիստ 2019 թվականին տեղափոխվել են այլ երկրում հանդես գալու նպատակով, որոնցից 74,6 տոկոսը հանդես են գալիս այդ երկրի բարձրագույն առաջնությունը ներկայացնող որևէ ակումբի կազմում։

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Ֆրանսիան (1027 ֆուտբոլիստ), Արգենտինան (927), Անգլիան (565), Սերբիան (521), Գերմանիան (480), Կոլումբիան (467), Խորվաթիան (446), ինչպես նաև Նորվեգիան (399):

Նշենք, որ նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաշատը արտերկրում ներկայացուցիչ ունի Ուկրաինան (250 ֆուտբոլիստ): Այդ ցուցանիշով ուկրաինացիները լավագույնների պայքարում 16-րդն են։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023