Մեսսին մարզումները շարունակում է տնային պայմաններում?
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին նույնիսկ դադարեցված առաջնության պայմաններում շարունակում է մարզումները։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով գրեթե ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցված է, այդ թվում նաև՝ իսպանական Լա լիգան։
OTRO-ն Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է արգենտինացի ֆուտբոլիստը տնային պայմաններում շարունակում տքնաջան մարզվել՝ փորձելով պահպանել մարզավիճակը։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, կորոնավիրուս