Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա
Ինչպես տեղեկացնում է Հայաստնի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի մարտի 26-ին և 30-ին նախատեսված ընկերական հանդիպումները չեն կայնա։
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա:
Վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները»,- նշվում է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում։
# կորոնավիրուս, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ