Պաուլո Դիբալա․ «Ցանկանում եմ հաստատել, որ լավ եմ»
Այսօր՝ մարտի 13-ին, մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նույնպես վարակվել է կորոնավիրուսով, սակայն արգենտինացի ֆուտբոլիստը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հերքելով այդ տեղեկատվությունը․
«Բարև բոլորին, ցանկանում եմ հաստատել, որ լավ եմ։ Ես ինքնակամ մեկուսացել եմ։ Շնորհակալ եմ բոլորին նամակների համար։ Հուսով եմ, որ լավ եք»,- գրել է Դիբալան։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ թուրինյան ակումբի կենտրոնական պաշտպան Դանիելե Ռուգանին կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։
# Դանիելե Ռուգանի, կորոնավիրուս, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա