Մանչեսթեր Սիթի – Ռեալ և Յուվենտուս – Լիոն հանդիպումները հետաձգվել են

Մանչեսթեր Սիթի – Ռեալ և Յուվենտուս – Լիոն հանդիպումները հետաձգվել են

12/03/2020 - 20:47

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակրի շարջանականակուն մարտի 17-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպումը հետաձգվել է։

Անգլիական ակումբի մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ հետաձգման պատճառը է հանդիսացել մարդիդյան ակումի խաղացողների տեղափոխումը 15-օրյա կարանտին։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 11-ին, հայտնի դարձավ, որ «Ռեալի» բասկետբոլայի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական պատասխանն է տվել, և քանի որ ակումի ֆուտբոլային և ֆուտբոլային թիմերը մարզվում են միևնույն մարզաբազայում։ Վարակված բասկետբոլիստի հետ շփված բոլոր խաղացողները և ակումբի աշխատակիցները ինքնամեկուսացվել են։

Խաղի անցկացման ժամկետները դեռևս հայտնի չեն։

Հետաձգվել է Չեմպիոնների լիգայի ևս մեկ հանդիպում` մարտի 17-ին «Յուվենտուս» – «Լիոն» հանդիպումը։

Հետաձգման պատճառ է հանդիսացել թուրինյան ակումբի կենտրոնական պաշտպան Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի դրական թեստը։

Այս հանդիպման անցկացման օրն ու ժամը նույնպես հայտնի չեն։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023