Ռեալը կորուստներով է մոտենում Մանչեսթեր Սիթիի դեմ պատասխան խաղին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և եզրային պաշտպան Մարսելոն շարքից դուրս են մնացել մի քանի շաբաթով։
Անցնող weekend-ին Լա լիգայի 27-րդ տուր «Բետիսի» դեմ խաղում (1:2) երկու խաղացողներն էլ մկանային վնասվածքներ են ստացել։
Բժշկական հետազոտությունը հաստատել է, որ երկու խաղացողներն էլ միանշանակ կաց կթողնեն Լա լիգայի 28-րդ տուր «Էյբարի» դեմ խաղը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ դիմակայության պատասխան հանդիպումը։
Երկու խաղացողների մոտ էլ վնասվել է ձախ ոտքի ազդրի մկանը։ «Ռեալը» խաղացողների վերականգնման վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական ժամկետ չի նշում, սակայն սպասվում է, որ Կուրտուան երկու շաբաթից կվերադառնա շարք, իսկ Մարսելոն՝ ավելի ուշ։
# Բետիս, Էյբար, Մանչեսթեր-Սիթի, Մարսելո, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա