ԵԼ․ ֆավորիտները հաղթանակներ տոնեցին?
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ վերսկսվեց նաև Եվրոպա լիգայի խաղարկությունը։ Կայացան 1/16 եզրափակչի հանդիպումները։
Իտալական «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում մեկնարկային կազմով ընդամենը 1 գնդակ ուղարկեց բելգիական «Գենտի» դարպասը։ Ընդհանուր առմամբ խաղն անցավ հավասար պայքարում, իսկ խաղի միակ գնդակը 13-րդ րոպեին խփեց հռոմեական ակումբի նորեկ Կարլես Պերեսը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցեց հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման 79-րդ րոպեին։
Լոնդոնի «Արսենալը» ուղևորվել էր Հունաստան՝ հյուրընկալվելով Պիրեյի «Օլիմպիակոսին»։
Միկել Արտետան նույնպես խաղադաշտ էր դուրս բերել առաջատար խաղացողներին ։ Լոնդոնյան ակումբը ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն, ինչպես «Ռոման», ընդամենը 1 անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Հանդիպման 75-րդ րոպեին Բուկայո Սակայի փոխանցումից հետո իր թիմին հաղթանակ պարգևեց Ալեքսանդր Լակազետը։
«Զինագործները» հյուրընկալվելիս տարան կարևոր հաղթանակ՝ պատասխան խաղից առաջ լուրջ հայտ ներկայացնելով հաջորդ փուլ դուրս գալու համար։
1/16 եզրափակչի ամենահետաքրքիր հանդիպումը տեղի ունեցավ Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում, որտեղ Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսը» «Այբրոկս» մարզադաշտում մրցեց պորտուգալական «Բրագայի» դեմ։
Խաղի հաշվիը բացվեց շատ արագ․ 11-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ֆրանսերժիուն։ Բաց թողած գոլից հետո տանտերերը մի շարք գոլային պահեր ունեին, սակայն չէին կարողանում իրացնել դրանք․ հյուրերը նույնպես հետ չէին մնում նրանցից։
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի թեժ և դրամատիկ պայքարում, քանի որ կարող էր ամեն ինչ լինել այդ ընթացքում։ Կողմերն առնվազն 3-4 իրական գոլային պահեր ունեին, որոնցից օգտագործեցին 4-ը։
59-րդ րոպեին Աբել Ռուիսը կրկնապատկեց պորտուգալական ակումբի առավելությունը, այնուհետև «Ռեյնջերսի» ներկայացման հերթն էր։ 67-82-րդ րոպեների ընթացքում Ջերարդի սաները 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ տանելով գերկամային հաղթանակ։ Դուբլի հեղինակ դարձավ Յանիս Հաջին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջո Արիբոն։
Անգլիական Պրեմիեր լիգայի բացահայտումներից մեկը՝ «Վուլվերհեմպտոնը», մրցեց Լա լիգայի հետնապահ «Էսպանյոլի» դեմ՝ չթողնելով ոչ մի շանս մրցակցին։
Նունու Էսպիրիտու Սանտուի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Հանդիպման հերոս դարձավ Դիեգու Ժոտան, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռուբեն Նևեշը։
Ավարտված մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«ԱԶ Ալկմար» 1։1 ԼԱՍԿ
ԱՊՕԵԼ 0։3 «Բազել»
«Բայեր» 2։1 «Պորտու»
«Վոլֆսբուրգ» 2։1 «Մալմյո»
# Ալեքսանդր-Լակազետ, Արսենալ, Դիեգու Ժոտա, Եվրոպա-լիգա, Էսպանյոլ, Հենրիխ-Մխիթարյան, Ռեյնջերս, Ռոմա, Սթիվեն Ջերարդ, Վուլվերհեմփթոն, Օլիմպիակոս