Իտալական սիրողական լիգայի մրցավարին որակազրկել են մեկ տարով՝ խաղացողներից մեկին գլխով հարվածելու համար
Իտալական սիրողական լիգաներից մեկը ներկայացնող «Բորգո Մոլյանո» – «Մոնտոտոնե» հանդիպումը գլխավոր մրցավարի պատճառով սկանդալային ավարտ է ունեցել։
Ինչպես տեղեկացնում է La Gazzatta dello Sport-ը, հանդիպման մրցավար Անտոնիո Մարտինելոն խաղի ընթացքում հեռացրել է «Բորգո Մոնյալոյի» դարպասապահ Մատեո Չիչոլիին։ Հանդիպման ավարտից հետո մրցավարը հետևել է դարպասապահին և մարզադաշտից դուրս գլխով հարվածել է նրան։ Դրանից հետո Չիչոլիին տեղափոխել են հոսպիտալ։
Նշենք, որ Անտոնիո Մարտինելոն մեկ տարով հեռացվել է մրցավարական գործունեությունից։