Չերչեսովը՝ ՌԴ տարվա լավագույն մարզիչ, իսկ ֆուտբոլի հավաքականը՝ լավագույն թիմ
ՌԴ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը արժանացել է «Серебряная лань» (արծաթյա եղջերու) մրցանակին:
55-ամա մասնագետը լավագույնն է ճանաչվել 2018 թվկանի լավագույն մարզիչ անվանակարգում: Հարցումն անցկացվել է Ռուսաստանի սպորտային լրագրողների շրջանում:
«Պետք է արդեն առաջ նայել, շուտով մենք մասնակցելու ենք Եվրոպայի առաջնության նախընտրական խաղերին:
Ուրախ ենք, որ մեր ներդրումը գնահատվել է, սակայն կարգը բարձր մակարդակի է հասցրած, չնայած մենք դրան սովոր չենք:
2018 թվականի ամառը հաջողակ էր, հուսով եմ՝ մենք էլի կունենանք նման ամառ:»,- Չերչեսովի խոսքը մեջբերել է Чемпионат-ը:
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն էլ ճանաչվել է նախորդ տարվա լավագույն թիմ: Հիշեցնենք, որ Չեչեսովի գլխավորությամբ Ռուսաստանի ազգային թիմը հասավ ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ: