«Կոմոն» տարել է ՉԼ պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը 📸
«Կոմոն» տարել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Իտալական ակումբը Լիգայի փուլի 4-րդ տուրում մրցակցի դաշտում 9:1 հաշվով ջախջախել է ֆրանսիական «Լանսին»։
Նախկին ռեկորդը պատկանում էր «Լիվերպուլին» ու Մարդիդի «Ռեալին», որոնք 2007 և 2015թթ. 8:0 հաշվով հաղթել էին համապատասխանաբար թուրքական «Բեշիկթաշին» (2007թ.) և շվեդական «Մալմյոյին» (2015թ.)։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի մեկ խաղում նախկինում միայն «Բավարիային» էր հաջողվել 9 գոլ խփել` 2024թ. սեպտեմբերի 17-ին Զագրեբի «Դինամոյին» հաղթելով 9:2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml