Պաշտոնական. Վարդան Մինասյանը գլխավորեց արտասահմանյան ակումբ 📸
Վարդան Մինասյանը նշանակվել է Լիբանանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նեժմեհի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կքնել, որի մանրամասները չեն հաղորդվում։
52-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը «Արարատ-Արմենիայում» էր, որը մարզել է 2023-25 թվականներին։ Նախկինում նա գլխավորել է նաև վրացական «Թելավին», ղազախական «Տարազը», «Տոբոլը», Հայաստանի ազգային հավաքականը, Հայաստանի Մ19 թիմն ու «Փյունիկը»։
«Նեժմեհը» Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանի երկու խաղում 4 միավոր է վաստակել ու 12 թիմերի պայքարում 6-րդ տեղում է։ Բեյրութը ներկայացնող ակումբը 46 միավորով նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի փոխչեմպիոն։ Ակումբը նաև նվաճել է Լիբանանի գավաթը։
«Նեժեհը» Լիբանանի ամենաանվանի ու ամենատիտղոսակիր ակումբներից է և 9-ական անգամ դարձել է երկրի չեմպիոն ու գավաթակիր, 8 անգամ` երկրի Սուպերգավաթակիր, 12 անգամ` Լիգայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լիբանանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-հավաքական, Նեժմեհ, Վարդան Մինասյան