Իսակը երեք րոպեում երկու գոլ խփեց! «Լիվերպուլը» մրցաշրջանի առաջին հաղթանակը տարավ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունին»։
Մերսիսայդյան գրանդից երեք րոպեում երկու գոլ խփեց Ալեասանդր Իսակը` գրանցելով դուբլ։
Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվողը մրցակցի դարպասը գրավեց 6-րդ ու 9-րդ րոպեներին։
26-ամյա ֆուտբոլիստին երկու դեպքում էլ ասիստ կատարեց Կոդի Գակպոն։
«Կարմիրները» նոր մրցաշրջանում ու գլխավոր մարզիչ Անդոնի Իռաոլայի օրոք տարան առաջին հաղթանակը` 5 միավորով բարձրանալով 5-րդ տեղ։
«Իպսվիչը» 3 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml