Պաշտոնական. Սևիկյանը վերադարձավ Իսպանիա 📸
Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշից» տեղափոխվել է «Սեուտա», հայտնում է Իսպանիայի Սեգունդան ներկայացնող ակումբի մանուլի ծառայությունը։
«Կաբալյասը» մինչև 2027թ. հուլիսի 1-ը վարձակալել է 25-ամյա ֆուտբոլիստին։
«Սեուտան» Իսպանիայի երկրորդ լիգայի նոր մրցաշրջանում անցկացրած 3 խաղում էլ պարտվել է ու վերջին` 22-րդ տեղում է։
Սևիկյանն իսպանական ակումբներից 2017-2022թթ. եղել է «Լևանտեի» համակարգում, որի հիմնական թիմում մասնակցել է 2 հանդիպման։
Հայ ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշին» միացել է 2024թ. հունվարին, 21 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լևանտե, Հայաստանի-հավաքական, Սեգունդա, Սեուտա, տրանսֆերներ, ՖԵրենցվարոշ