Նեյմարի ասիստը ոչ-ոքի պարգևեց «Սանթոսին» 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Միրասոլի» հետ։
Տանտերերի գոլը 68-րդ րոպեին խփեց Ալվարո Բարեալը` եզրափակելով Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (80 գոլ) ասիստը։
34-ամյա Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 22 խաղում 8-ական գոլ ու ասիստ է գրանցել։
Հանդիպման հերոսներից է դարձել «Միրասոլի» դարպասապահ Վալտերը։ 38-ամյա ֆուտբոլիստը 6 սեյվ է կատարել։
«Սանթոսը» 26 միավորով 14-րդն է, «Միրասոլը»` 24 միավորով 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml