«Բարսան» մրցաշրջանը մեկնարկեց ֆանտաստիկ հաղթանակով` ջախջախելով «Էլչեին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Էլչեին»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեցին Ռաֆինյան ու Ֆերմին Լոպեսը, մեկ գոլ խփեց թիմի նորեկ Կարիմ Ադեյեմին։
Կատալոնական գրանդից փոխարինման դուրս գալուց հետո երկու ասիստ կատարեց մեկ այլ նորեկ Էնթոնի Գորդոնը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մրցաշրջանում առաջին հանդիպումն անցկացրեց` 3 միավորով բարձրանալով 4-րդ տեղ։
«Էլչեն» 1 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml