ԵԼ. Սալահի նոր ակումբը սենսացիոն պարտություն կրեց «Ֆերենցվարոշից» 🎥
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Տրաբզոնսպորը» սեփական դաշտում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Ֆերենցվարոշից»։
Հունգարական ակումբի հաղթական գոլը 17-րդ րոպեին խփեց Քրիստոֆեր Զախարիասենը։
Հիշեցնենք, որ թուրքական ակումբը վերջերս ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել եգիպտոսցի լեգենդար վինգեր Մոհամեդ Սալահի հետ։
«Տրաբզոնսպորում» է հանդես գալիս նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Անդրե Օնանան։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Բուդապեշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml