«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Բազելին» 🎥
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության նախավերջին ընկերական խաղում 5:2 հաշվով հաղթեց «Բազելին»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց թիմի նորեկ Ջեսի Բիսիվուն, որն անդրանիկ գոլերը խփեց կատալոնական գրանդում։
Իսպանիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Կարիմ Ադեյեմին, Համզա Աբդելկարիմն ու Լամին Յամալը։
Շվեյցարական ակումբից աչքի ընկան Ժան Դուկուրեն ու Կազիմ Օլայգբեն։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը վերջին ընկերական խաղում օգոստոսի 19-ին կմրցի Կահիրեի «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml