ՄՅՈՒ-ն ու «Չելսին» հրաժարվել են 45 միլիոնով գնել «Արսենալի» ֆուտբոլիստի տրանսֆերը
«Արսենալն» ակումբի պաշտպան Մայլզ Լյուիս-Սքելիի ծառայություններն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Չելսիին», հայտնում է The Telegraph-ը։
«Ազնավականները» «Ռայո Վալեկանոյի» պաշտպան Պեպ Չավարիային ձեռք բերելուց հետո հրաժարվել է գնել նաև Լյուիս-Սքելիի տրանսֆերը։
«Կարմիր սատանաները» նույնպես հրաժարվել են 19-ամյա պաշտպանի տեղափոխությունից։
«Արսենալը» պատրաստ է եղել իր ֆուտբոլիստից բաժանվել 45 միլիոն ֆունտ ստերլինգով։
Անգլիացի ֆուտբոլիստի ապագան շարունակում է մնալ հարցականի տակ։ Լոնդոնյան գրանդում նրա դիրքում Միկել Արտետան նախընտրում է խաղադաշտ դուրս բերել ավելի փորձառու Ռիկարդո Կալաֆյորիին ու Պիերո Ինկապիեին։
Չնայած լուրջ մրցակցությանը` երիտասարդ պաշտպանը մտադիր է մնալ «Զինագործների» կազմում ու պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար։
Լյուիս-Սքելին «Արսենալի» սան է, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2024թ. սեպտեմբերին, 75 խաղում խփել է 1 գոլ, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Մայլզ Լյուիս-Սքելի, Մանչեսթեր Յունայթեդ, Չելսի, տրանսֆերներ