Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն փոխեց ակումբը 📸
«Ֆեներբահչեն» ձեռք է բերել «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` Ստամբուլը ներկայացնող ակումբը բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 6 միլիոն եվրո։
33-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 45 խաղում գրանցել է 15 գոլ ու 11 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml