ՉԼ-ին առաջին անգամ մասնակցող ակումբը խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով «Օլիմպիակոսին» 🎥
Չեմպիոններ լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ՆԵԿ-ը սեփական դաշտում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օլիմպիամոսի» նկատմամբ։
Հունական ակումբից 46-րդ րոպեին հաշիվը բացել է Այուբ Էլ Կաբին։
Նիդերլանդների Նեյմեխեն քաղաքը ներկայացնող ակումբից 70-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Բրայան Լինսենը` եզրափակելով սերբ անվանի ֆուտբոլիստ Դուշան Տադիչի ասիստը։
80-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվեց Կոստանտինոս Ֆորտունիսը։
Լրացուցիչ առաջին խաղակեսում` 95-րդ րոպեին, Դիկ Շրյոդերի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Էմրե Մորը։
Կողմերի առաջին մրցավեճում գրանցվել էր 0:0 հաշիվը. ՆԵԿ-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։
ՆԵԿ-ը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային։
Այս զույգի պարտվող «Օլիմպիակոսը» դուրս եկավ միանգամից Եվրոպա լիգայի Լիգայի փուլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml