ՉԼ. «Արարատ-Արմենիայի» հավա ական մրցակիցները որակավորման փլեյ-օֆֆ-ում 📸
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները։
- «Հապոել Բեր Շևա» (Իսրայել)/«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
- «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)/«Կաունո Ժալգիրիս» (Լիտվա)
- «Սելթիկ» (Շոտլանդիա)
- «Մոլբյու» (Շվեդիա)/«Սլովան» (Սլովակիա)
- ԱԵԿ (Հունաստան)
Որակավորման փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 3-ին, մեկնարկը` ժամը 14:00-ին։
«Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում դեռ պետք է մրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:00-ին։
Կողմերը պատասխան մրցավեճը կանցկացնեն օգոստոսի 11-ին Սլովենիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
