Պաշտոնական. Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց ԱՊԼ 📸
«Բորնմութը» ձեռք է բերել «Բենֆիկայի» պաշտպան Անտոնիու Սիլվային, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Բորնմութը» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 25 միլիոն եվրո։
Սիլվան «Բենֆիկայի» համակարգում էր 2016թ. հուլիսից, որի հիմնական թիմում անցկացրել է 183 հանդիպում, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
22-ամյա պաշտպանը 2022թ. նոյեմբերից հրավիրվում է Պորտուգալիայի ազգային հավաքական, 20 խաղում 1 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml