ՉԼ. «Օրհուսը» անհավանական քամբեքով պայքարից դուրս թողեց Լեհաստանի չեմպիոնին 🎥
ՉԼ. «Օրհուսը» անհավանական քամբեքով պայքարից դուրս թողեց Լեհաստանի չեմպիոնին 🎥
30/07/2026 - 00:28

«Օրհուսը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Դանիայի չեմպիոնը «Լեխի» դեմ դիմակայության պատասխան խաղում հյուրընկալվելիս հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով։

Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց «Օրհուսի» հաղթանակով` 4:1 հաշվով։ Առաջին մրցավեճում մրցակցի դաշտում նույն հաշվով առավելության էր հասել Լեհաստանի չեմպիոնը։

Պատասխան խաղում դանիական ակումբից գոլերը խփեցին Թոբիաս Բեկը, Քրիստիան Արնստադը, Ֆրեդերիկ Տինգագերը և Թոմաս Քրիստյանսոնը։

18-ամյա իսլանդացի Քրիստյանսոնն իր թիմի վճորոշ գոլը խփեց լրացուցիչ երկրորդ խաղակեսում` աչքի ընկնելով 100-րդ րոպեին։

«Լեխից» 95-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Ֆիլիպ Յագելոն։

Հանդիպման հերոս դարձավ «Օրհուսի» դարպասապահ Մադս Հեդենստադը, որը հանդիպման ընթացքում կատարեց 8 սեյվ, իսկ 11-մետրանոցների ժամանակ հետ մղեց մրցակցի երկու հարված։

Այսպիսով, Յակոբ Պոուլսենի գլխավորած թիմը որակավորման երրորդ փուլում կմրցի Ադրբեջանի չեմպիոն «Սաբահի» դեմ։

Հիշեցնենք, որ «Օրհուսը» 2026թ. մայիսին 40 տարվա դադարից հետո դարձել է Դանիայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026