«Ինտերը» խոշոր գումարով ձեռք կբերի ակումբի պատմության մեջ առաջին իսրայելցի ֆուտբոլիստին 📸
«Ինտերը» խոշոր գումարով ձեռք կբերի ակումբի պատմության մեջ առաջին իսրայելցի ֆուտբոլիստին 📸
09/07/2026 - 23:47

«Յունիոն Սենթ Ժիլուազի» կիսապաշտպան Անան Խալայլին կտեղափոխվի «Ինտեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրցիո Ռոմանոն։

Ակումբները տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել. «Ներաձուրին» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 25 միլիոն եվրո։

Խալայլին կդառնա միլանյան գրանդի պատմության մեջ առաջին իսրայելցի ֆուտբոլիստը։

Անան Խալալայլին «Յունիոն Սենթ Ժիլուազում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 99 խաղում խփել է 8 գոլ, կատարել 11 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026