ԱԱ-2026. Անգլիան 10 ֆուտբոլիստով թրիլերային հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթել է Մեքսիկայի թիմին։
Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում կայացած խաղում «Երեք առյուծներից» դուբլ է գրանցել Ջուդ Բելինգհեմը, գոլ է խփել նաև Հարի Քեյնը։
Մեքսիկացիներից աչքի են ընկել Խուլիան Կինյոնեսն ու Ռաուլ Խիմենեսը։
Անգլիացիները 54-րդ րոպեից` Ջարել Քուանսայի հեռացումից հետո, մնացել են 10 ֆուտբոլիստով։ Դրանից հետո կողմերը փոխանակվել են մեկական գոլով։
Հանդիպումը, առհասարակ, անցել է անչափ լարված ու շիկացած մթնոլորտում։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմին հաղթանակը բավական դժվար է տրվել։ «Ացտեկները» քանակական առավելություն ստանալուց հետո մեծ ճնշում են գործադրել Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Տանտերերը միայն երկրորդ խաղակեսում կատարել են 13 հարված, բայց պարտությունից խուսափել նրանց չի հաջողվել։
Մեքսիկան մինչև այս հանդիպումը մրցաշարում ոչ մի գոլ բաց չէր թողել։
Այսպիսով, Անգլիայի հավաքականը դժվարությամբ դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 12-ին կմրցի Նորվեգիայի թիմի դեմ, մեկնարկը` ժամը 1:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml