ՉԼ. «Արարատ-Արմենիայի» հայտացուցակը որակավորման առաջին փուլի համար
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Արարատ-Արմենիայի»` «Ռիգայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Արման Ներսեսյան, Ժոաո Բրավիմ։
Պաշտպաններ` Ուգո Օլիվեյրա, Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, Լուիս Ֆելիպե, Բրունու Վիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Բրունու Պերեյրա, Էդգար Գրիգորյան։
Կիսապաշտպաններ` Միշել Այվազյան, Արմեն Համբարձումյան, Զիդան Բանջաքի, Մաքսենս Կարլյե, Կարեն Մուրադյան, Ալվին Թերա, Արթուր Սերոբյան, Կառլոս Ֆրանսա։
Հարձակվողներ` Ժիրայր Շաղոյան, Արայիկ Էլոյան, Ալիեն Նդուր, Փոլ Այոնգո, Սանդրո Լիմա։
Ժոաո Բրավիմը, Լուիս Ֆելիպեն, Բրունու Պերեյրան, Մաքսենս Կարլյեն, Կառլոս Ֆրանսան և Սանդրո Լիման նորեկներ են «Արարատ-Արմենիայում»։
Հայաստանի ու Լատվիայի չեմպիոնները դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 7-ին Աբովյանում, իսկ պատասխան մրցավեճը` հուլիսի 14-ին Ռիգայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Չեմպիոնների-լիգա, Ռիգա